07:25 | 19.12.12 | Նորություններ | 3702

Իգոր Կլիմկոն լքում է “ԱրմենՏել”-ը

Երեւան: Մեդիամաքս: Կողմերի համաձայնությամբ “ԱրմենՏել”-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշում է կայացրել լքել ընկերությունը: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է “ԱրմենՏել”-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Անուշ Բեղլոյանը, այդ որոշմանը համաձայնվել է նաեւ “ՎիմպելԿոմ” ընկերության ղեկավարությունը:

Բեղլոյանի խոսքերով, Իգոր Կլիմկոյի հեռացման որոշման վրա ոչ մի երրորդ կողմ չի ազդել:
ՄԵԴԻԱՄԱՔՍ