05:09 | 14.12.12 | Նորություններ | 963
Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 15-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողովը:
Այն նվիրված է Հայաստանում «Ֆուլբրայթ» ծրագրի գործունեության եւ Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Գիտական համաժողովին կմասնակցեն 20 շրջանավարտներ, ովքեր հանդես կգան պատմության, տեխնոլոգիաների, տնտեսագիտության, կենսաբանության, քիմիայի, բժշկագիտության եւ այլ ոլորտների վերաբերյալ գիտական զեկուցումներով:
Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան:
Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:
«Ֆուլբրայթ» ծրագրի նպատակն է գիտելիքի, հմտությունների ու գիտնականների փոխանակման միջոցով նպաստել ԱՄՆ ժողովրդի եւ այլ երկրների քաղաքացիների միջեւ համագործակցությանն ու փոխադարձ ընկալմանը: