00:05 | 12.12.12 | Նորություններ | 2490

Հայաստանը կմասնակցի Plug and Play-ի սթարթափների ծրագրին

Երեւան/Մեդիամաքս/. Plug and Play ընկերության տեխնոլոգիական կենտրոնն ավելացրել է Հայաստանին միջազգային սթարթափների իր ծրագրին, ինչը խորհրդանշվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այցով ընկերություն:

Այս ծրագրին մասնակցության շնորհիվ յուրաքանչյուր եռամսյակ մեկ հայկական սթարթափ կգործուղվի Սիլիկոնյան հովիտ՝ Sunnyvale բիզնես-ինկուբատոր, գրում է Silicon Valley Business Journal-ը:

Հայաստանը թվով չորրորդ հետխորհրդային երկիրն է, որը մասնակցում է տվյալ ծրագրին` Ռուսաստանից, Ղազախստանից եւ Տաջիկստանից հետո:

«Այս երկրները, աշխատելով մեզ հետ, ձգտում են զարգացնել սթարթափների մշակույթը», - նշել է Plug and Play-ի գլխավոր տնօրեն Սաեդ Ամիդին: