02:59 | 10.12.12 | Նորություններ | 2204

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի նոր գործիքը լիովին արգելափակում է անցանկալի վեբկայքերը

Երեւան/Մեդիամաքս/. «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը ներկայացրել է իր նոր «Ոչ մի TOR» նախագիծը, որը նախատեսված է ապահովելու «սեւ» ցուցակում գտնվող վեբ-կայքերի կամ վեբ-ռեսուրսների անհասանելիությունը:

«TOR»-ը հատուկ համակարգ է, որը շրջանցում է գործող պաշտպանիչ ֆիլտրերը եւ թույլ տալիս ազատ օգտվել որեւէ վեբ-կայքից կամ վեբ-ռեսուրսից, մինչդեռ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի նոր գործիքը, ընկերության հավաստմամբ, աշխատում է անգամ TOR-ի կիրառման դեպքում եւ ամբողջովին արգելափակում անցանկալի կայքերը:

Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր համակարգը ՀՀ կառավարությանը:

Մանրամասները հասանելի են www.cybergates.org կայքում: