06:12 | 08.12.12 | Նորություններ | 1152

Վարչապետը մի շարք ծրագրեր է առաջարկել Oracle ընկերությանը

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հանդիպել է Oracle ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Քննարկվել է Oracle-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:

Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում եւ ծանոթ են արդեն իսկ մեկնարկած եւ գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի: