07:58 | 04.12.12 | Նորություններ | 4065

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարան է բացել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 9 համակարգչով ապահովված լսարան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համալրել է լսարանը, մասնավորապես, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, փոխանջատիչներով, ինչպես նաեւ ինտերակտիվ գրատախտակով:

«Մասնագիտացման հարցում շոշափելի արդյունք արձանագրելու համար, չափազանց կարեւոր է ուսանողին առաջարկվող գործիքը: Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան եւ տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել իր մտավոր ներուժը: Դա կարեւոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսեւորելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ինտերակտիվ 2 գրատախտակ էլ տրամադրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանին: