03:07 | 23.11.12 | Նորություններ | 1805

Beeline-ը առաջարկում է «Սուպեր Միքս» փաթեթ եւ գործարկում է «Ամենագեղեցիկ զույգը» ֆոտոմրցույթը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) գործարկել է «Սուպեր Միքս» նոր կանխավճարային սակագնային փաթեթ:

Դրա շրջանակում յուրաքանչյուր միանվագ 500 եւ ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ եւ տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում ` 7 օր շարունակ անսահմանափակ շփվել Beeline ցանցի ներսում: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց` շարժական ինտերնետի, միջազգային եւ միջքաղաքային զանգերի եւ այլ ծառայությունների համար:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել “08052” բովանդակությամբ SMS 0674 կարճ համարին:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթն հնարավորություն է ընձեռում մեր բաժանորդներին շփվել Beeline ցանցում եւ չմտածել խոսակցության տեւողության մասին:  Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից առաջարկվող այս սակագնային փաթեթը կարճ ժամանակահատվածում կարժանանա Beelinе բաժանորդների բարձր գնահատականին: Կյանքն ավելի վառ եւ հետաքրքիր դարձնելու նպատակով մենք որոշեցինք Ֆեյսբուք սոցիալական ցանցում Beeline Armenia էջում մեկնարկել  նոր ֆոտոմրցույթ «Ամենագեղեցիկ զույգը» խորագրով: Մրցույթի հաղթողները կստանան սմարթֆոններ Samsung GT-I9003 Galaxy S «Սուպեր Միքս» սակագնային փաթեթի հետ միասին եւ կկարողանան գնահատել մեր նոր առաջարկի  առավելությունները»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթում ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ, դեպի Beeline բջջային եւ ֆիքսված ցանցեր, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:

«Սիրելի համար» եւ «Բալանսի փոխանցում» ծառայությունը հասանելի չեն «Սուպեր Միքս» ՍՓ-ից:

«Սուպեր Միքս»-ի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  կայքում, իսկ մրցույթի մանրամասներին` https://www.facebook.com/beeline.am?sk=app_167969729896883 հղումով: