08:26 | 14.11.12 | Նորություններ | 975

«ՋիԷնՍի-Ալֆան» մտադիր է զգալի ներդրումներ կատարել լայնաշերտ ինտերնետի եւ մալուխային հեռուստատեսության ոլորտներում

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյաննը եւ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն այսօր քննարկել են համագործակցության շարունակությանը վերաբերող հարցեր:

«Երեւանի քաղաքապետարանի եւ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության միջեւ համագործակցության երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել տարբեր նախագծեր, որոնց հաջողվածությունը տեսանելի է: Վստահ եմ, որ մեր փոխշահավետ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ՝ ներգրավելով նաեւ այլ ոլորտներ»,-նշել է Տարոն Մարգարյանն` ընդգծելով, որ «ՋիԷնՍի-Ալֆան» լավ գործընկեր է քաղաքապետարանի համար:

«Մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումները մեզ պարտավորեցնում են սոցիալական եւ ներդրումային ուղղվածության տարատեսակ ծրագրեր կյանքի կոչել: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել Երեւանում, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի, մալուխային հեռուստատեսության եւ հեռախոսակապի ծառայությունների ուղղությամբ», - նշել է Հայկ Ֆարամազյանը: