04:30 | 30.10.12 | Նորություններ | 2525

Mail.ru-ն թարմացրել է փոստային ծառայությունները

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Մոսկվայում մեկնարկել է Mail.Ru Group - Update միջոցառումը:

Ինչպես հայտնում է Մոսկվայում Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը, միջոցառման շրջանակներում Mail.Ru Group-ի թոփ-մենեջերները ներկայացնում են ընկերության հիմնական բոլոր ծառայությունների թարմացումները: 

Մասնավորապես, կարեւոր փոփոխություններ են արվել ընկերության փոստային ծառայություններում. հասանելի են դարձել բջջային սարքերի համար push-ծանուցումները, հայտնվել է հասցեների ավտոմատ հուշման գործառույթը, աջակցվում են imap, HTTPS եւ այլ պրոտոկոլները:

Մշակվել է նաեւ touch սարքերի համար փոստի հատուկ տարբերակը` touch.mail.ru:

Mail.Ru Group-ը ինտերնետի ռուսալեզու հատվածում խոշորագույն ընկերությունն է: Mail.Ru Group-ի կազմի մեջ են մտնում Mail.Ru Агент եւ ICQ մեսենջերները, Moй Мир@Mail.Ru եւ Օդնոկլասնիկի սոցիալական ցանցերը: Ընկերությանը պատկանում է նաեւ ВКонтакте սոցիալական ցանցի բաժնետոմսերի էական փաթեթը:

Mail.Ru Group-ը նաեւ առցանց խաղերի շուկայի առաջատար խաղորդ է: