01:23 | 26.10.12 | Նորություններ | 1512

    Ucom-ն առաջարկում է Արմենիա TV-ն դիտել HD որակով

    Երեւան: Մեդիամաքս: Ucom-ը հայտնել է, որ ընկերության բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն Արմենիա ԹիՎի ընկերության հաղորդումները դիտելու HD որակով:

    Ucom ընկերությունը հեռուստատեսային HD ազդանշանը Արմենիա ԹիՎի հեռուստաընկերությունից ստանում եւ բաժանորդներին է փոխանցում օպտիկամանրաթելային մալուխով, որի շնորհիվ էլ հնարավոր է ունենալ բարձր որակի ազդանշան:

    Բաժանորդի հեռուստացույցը պետք է ունենա HD ընդունելու հնարավորություն եւ միացած պետք է լինի Ucom-ի բաժանորդային սարքին HDMI մալուխով: