04:10 | 12.10.12 | Նորություններ | 3554

ԱրմենՏելն աջակցել է «Մենք ենք» ներառական թատերախմբի պրեմիերային

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելի (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ հոկտեմբերի 11-ին Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Մենք ենք» ներառական թատերական խմբի պրեմիերան:

Թատերախմբի սաները հանդիսատեսին ներկայացրեցին «Ես ուզում եմ հավատալ» բեմականացումը, հայտնել են ընկերությունում:

«ԱրմենՏելի կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին եւ երիտասարդներին ուղղված ծրագրերը, այդ իսկ պատճառով մենք պատրաստակամ եղանք աջակցելու այս նախաձեռնության իրականացմանը: Ուրախ ենք, որ նպաստելով ներառական թատերական խմբի ստեղծմանը, մենք օգնում ենք հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներկայացումների միջոցով ինտեգրվել հասարակությանը: Արվեստը խթանում է թե´ մտավոր, թե´ խոսքային եւ թե´ ֆիզիկական ընդունակությունների եւ կարողությունների զարգացումը», - նշել է ԱրմենՏելի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են  մանկական թատերական ներկայացման մեջ, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների եւ մանկական հոգեբանների օգնությամբ: