04:38 | 29.09.12 | Նորություններ | 794

Kodak-ը հեռանում է մանրածախ շուկայից

Երեւան/Մեդիամաքս/. XX դարի ֆոտոտեխնիկայի խոշորագույն արտադրողներից Kodak-ը հայտարարել է, որ այլեւս չի վաճառի տպիչներ մանրածախ շուկայում եւ ամբողջությամբ կմասնագիտանա կորպորատիվ հաճախորդների սպասարկման վրա:

Ընկերությանն անցյալ տարի կորցրել է իր կապիտալիզացիայի 88%-ը եւ սնանկ հայտարարվել, ինչից հետո ընկերության մենեջմենթը սկսել է վերակառուցել բիզնեսը:

1892-ին հիմնադրված Kodak-ը ընկերությունը մասնագիտանում էր ժապավենային ֆոտոխցիկների արտադրության վրա: Թվային տեխնոլոգիաների տարածումը ընկերության բիզնեսի համակարգային ճգնաժամի պատճառ դարձավ: