08:58 | 28.09.12 | Նորություններ | 881

    Facebook-ով կարելի իրական նվերներ անել

    Երեւան/Մեդիամաքս/. Facebook սոցցանցը ԱՄՆ-ում գործարկել է Gifts ծառայությունը, որով օգտատերերը կարող են միմյանց իրական նվերներ անել, գրում է RBC-ն:

    Ընկերներից որեւէ մեկի ծննդյան օրվանից 2 օր շուտ համակարգը կառաջարկի իր համար նվեր ընտրել: Նվերների ցանկում են, մասնավորապես, Starbucks սուրճը, Magnolia Bakery հրուշակեղենը եւ 1-800-Flowers.com ծաղկի խանութների ցանցը:

    Ընտրելով նվեր՝ բավական է միայն վճարել դրա դիմաց եւ ուղարկել շնորհավորանք: Հասցեատիրոջ իրական հասցեն իմանալը պետք չէ. ստանալով հաղորդագրություն  նվերի մասին՝ նա ինքնուրույն կնշի, թե ուր այն առաքել:

    Gifts ծառայությունը ստեղծված է Karma սթարթափի հիման վրա, որը Facebook-ը գնել է 2012թ. հունիսին $80 մլն-ով:

    Ամեն նվերից Facebook-ը միջնորդավճար կունենա, ինչը, ընկերության ակնկալիքներով, կավելացնի իր շահույթը մի քանի հարյուր միլիոն դոլարով:

    Ծառայությունը դեռեւս գործում է միայն ԱՄՆ-ում, բայց ապագայում այն տարածվելու է  նաեւ այլ երկրների վրա: