11:47 | 29.08.12 | Նորություններ | 1121

DigiTec Expo 2012-ը կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը

Երեւան/Մեդիամաքս/. «DigiTec Expo 2012» 8-րդ ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ին Երեւան Էքսպո կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում:

Ցուցահանդեսի մասնակից շուրջ 130 հայաստանյան եւ արտասահմանյան  ընկերություններ 3 օրվա ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները եւ այլն, հայտնել են միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ):

Միությունում հայտնել են, որ մինչ այժմ մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 60 կազմակերպություններ:

ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը Երեւանում: