17:34 | 28.08.12 | Նորություններ | 2698

Orange-ն առաջարկում է նոր ուսումնական տարին դիմավորել նոր հեռախոսով

Երեւան/Մեդիամաքս/. Ուսումնական տարվա սկզբի առթիվ Orange-ն առաջարկում է ձեռք բերել երիտասարդների շրջանում մեծ հաջողություն ունեցող հեռախոսներ ընդամենը 1 դրամով, ինչպես հետվճարային, այնպես էլ կանխավճարային ծառայությունների հետ միասին:

Այսպիսով, Alcatel OT 908 Facebook-ը, Samsung C3782-ը, Alcatel OT 506D-ը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով 12 ամսով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին 4000 սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում, իսկ Alcatel OT-217 հեռախոսը կարելի է ձեռք բերել 1 դրամով` պարզապես Orange-ի խանութներում լիցքավորելով կանխավճարային հաշիվը 12 000 դրամով:

Ավելին, մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլաններից որևէ մեկին 12 կամ 24 ամսով, ձեռք կբերեն հեռախոսներ և սմարթֆոններ` սկսած մեկ դրամից և կստանան արծաթե, ոսկե կամ պլատինե հեռախոսահամար որպես նվեր: