13:46 | 27.08.12 | Նորություններ | 4208
Երեւան/Մեդիամաքս/. Orange հիմնադրամի աջակցությամբ կահավորվել է Լոռու Արեւաշող գյուղի մանկապարտեզը:
Արեւաշողը, որը 1988թ. երկրաշարժից ամբողջովին քանդվել էր, այսօր ունի 3250 բնակիչ, մինչ օրս չուներ մանկապարտեզ: Արեւաշող գյուղի համայնքի եւ կառավարության միջոցներով կառուցված շենքն արդեն լիովին պատրաստ է` ընդունելու մինչդպրոցական հասակի 60 սաների:
«Մեզ համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարեւորներից են երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած այսօրվա ուշադրությունից: Ցանկանում ենք գյուղին, որ շուտով մանկապարտեզը չկարողանա տեղավորել բոլոր երեխաներին », - նշել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Արեւաշողի մանկապարտեզը կառուցվել է համայնքի եւ պետական միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի կահավորման, կազմակերպչական ծախսերի, ինչպես նաեւ խաղալիքների եւ գրականության համար իր ներդրումն է ունեցել նաեւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 7.3 միլիոն դրամ: