Երեւան/Մեդիամաքս/. Ուզբեկստանի իշխանությունները զրկել են լիցենզիայից ՄՏՍ խմբի՝ այդ երկրում գործող «դուստր» Ուզդունռոբիտա ընկերությանը, ինչն առանց կապի է թողել շուրջ 9 մլն բաժանորդի:
Երկրի իշխանությունները բացատրում են իրենց գործողությունները ընկերության կողմից շուրջ $900 մլն-ի հարկերի վճարումից խուսափելով: Բջջային օպերատորն իր հերթին պնդում է, որ իշխանությունների գործողությունները միտված են ընկերության ակտիվների յուրացմանը, եւ մտադիր է բողոքարկել Ուզբեկստանի իշխանությունների որոշումը միջազգային դատական ատյաններում, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
ՄՏՍ-ին բաժին էր ընկնում ուզբեկական բջջային կապի շուկայի 40%-ը: Առանց կապի մնացած բաժանորդները հապճեպ քարտեր են գնում մյուս օպերատորներից, ինչը մարդկանց մեծ կուտակումներ է գոյացնում վերջիններիս խանութների մոտ: