10:29 | 07.08.12 | Նորություններ | 2298
Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը գործարկել է հավելված iPhone-ի համար, որը թույլ է տալիս հաշվարկել ԱՊՊԱ պայմանագրի արժեքը եւ պատվիրել պայմանագիրը:
«Գործողությունը, որը նախկինում տեւում էր 2 ժամից մինչեւ 3 օր, այսօր տեղավորվել է 3.5 րոպեի մեջ: Հենց այդքան ժամանակ է պահանջվում ԱՊՊԱ պայմանագրի արժեքը հաշվարկելու եւ պայմանագիրը տուն պատվիրելու համար», - հայտնել են ընկերությունում:
Հավելվածը բեռնման համար հասանելի է iTunes-ում: