11:30 | 02.08.12 | Նորություններ | 2791
Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիան սկսել է համագործակցել ռուսաստանյան Intercoopbank բանկի հետ, ինչի շնորհիվ Orange-ի բաժանորդները InterExpress համակարգի մոտ 70 000 սպասարկման եւ վաճառքի կետերի միջոցով Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում եւ Չեխիայում կարող են իրականացնել ակնթարթային վճարումներ բջջային հեռախոսակապի եւ ինտերնետի համար, ինչպես նաեւ կատարել դրամական փոխանցումներ ամբողջ աշխարհով:
Orange-ի բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը ինքնասպասարկման տերմինալների, բանկոմատների միջոցով կամ բանկի մասնաճյուղերում, բջջային կապի սպասարկման կետերում եւ խանութներում: InterExpress համակարգին միացված են նաեւ CyberPlat եւ Lider վճարային տերմինալները: