15:10 | 01.08.12 | Նորություններ | 2981

Ինչո՞ւ է ВКонтакте-ի մամուլի քարտուղարը ժամանել Երեւան

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր առավոտյան Երեւան է ժամանել ռուսական խոշորագույն ВКонтакте  սոցիալական ցանցի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը: 

Այդ մասին նա գրել է իր ВКонтакте-ի էջում` http://vk.com/vlad` չպարզաբանելով այցի նպատակները:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010 թվականի դեկտեմբերին Վլադիսլավ Ցիպլուխինը մասնակցել էր երեւանյան «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսին: Այդ ժամանակ ВКонтакте-ի ներկայացուցիչն ասել էր, որ ընկերությունը մտադիր է ավելի ակտիվ աշխատել` Հայաստանից օգտատերեր ներգրավելու համար: 

Սակայն այս ընթացքում ընկերությունը ոչ մի հատուկ քայլեր այդ ուղղությամբ չարեց եւ հայ օգտատերերը հիմնականում օգտագործում են ВКонтакте-ն ֆիլմերի դիտման, այլ ոչ թե հաղորդակցվելու համար: