15:00 | 27.07.12 | Նորություններ | 2950

Orange-ի օգնությամբ Սյունիքում ակնաբուժական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսին Orange հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի 2000 բնակիչներ օգտվել են ակնաբուժական ծառայություններից:
 
Նրանցից 400-ն անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ): Տրամադրվել է 940 ակնոց; ԱՇՀ-ում իրականացվել է 200 վիրահատություն եւ լազերային բուժում:

«Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատորի, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր ուշադրության առանցքում են: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաեւ այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Սյունիքի մարզում աշխատանքների համար Orange հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7 300 000 դրամ:

Սեպտեմբեր-հոկտեմբերին հիմնադրամի համագործակցությամբ ՀԱՆ-ի աշխատանքները շարունակվելու են Արմավիրի մարզում: