14:07 | 11.07.12 | Նորություններ | 2263

Orange-ը ներկայացրեց Nokia 808 PureView սմարթֆոնը

Երեւան:Մեդիամաքս:Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների միջոցով պատկերի ստացման ամենաբարձրորակ տեխնոլոգիան է, որը համատեղում է բարձր արդյունավետության սենսորային, բացառիկ Carl Zeiss օպտիկական եւ Nokia-ի կողմից մշակված պատկերի ստացման ամենաբացառիկ հնարավորությունները:

Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին բաժանորդագրվելով` այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել սկսած 190,000 ՀՀ դրամից:

Պանտերա սակագնային պլանի բաժանորդները անվճար կստանան  250ՄԲ-ից մինչեւ 1000ՄԲ ինտերնետի լրացուցիչ ծավալ սմարթֆոնը գնելուց հետո առաջին տարվա ընթացքում: Առանց բաժանորդագրության այս հեռախոսը կարելի է ձեռք բերել 350,000 ՀՀ դրամով: