14:43 | 09.07.12 | Նորություններ | 4013

Orange Հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվեց Քարակերտի ֆուտբոլի մարզադաշտը

Երեւան/Մեդիամաքս/. Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում բացվել է Orange Հիմնադրամի եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված ֆուտբոլի մարզադաշտը: 

Մարզադաշտի բացումը նշելու նպատակով հուլիսի 4-ին մեկնարկել է ֆուտբոլային պատանեկան մրցաշար, որին մասնակցում են Արագածոտնի եւ Արմավիրի մարզի 8 գյուղական համայնքների թիմերը: Մրցաշարը կշարունակվի մինչեւ հուլիսի 17-ը:

Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է 4,164,600 ՀՀ դրամ։

«Orange Հիմնադրամի բարեգործական գործունեության կարեւոր առանցքներից մեկն է համայնքային զարգացումը եւ երեխաների բարեկեցությունը: Ուրախությամբ ենք մասնակցում Քարակերտ գյուղի վերանորոգված ֆուտբոլի դաշտի բացմանը, որը նշանավորվում է այս մրցաշարի մեկնարկով: Դաշտն այսուհետ ծառայելու է այս շրջանի առնվազն 8 գյուղերի բնակիչներին», - մրցաշարի բացմանն ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար  Նազարեթ Սեֆերյանը: