12:37 | 03.07.12 | Նորություններ | 2859

Ամառվա ընթացքում Orange-ում կարելի է նվեր ստանալ «գունավոր» համարներ

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ օգոստոսի 31-ը Orange-ն առաջարկում է բաժանորդագրվել Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլաններից որեւէ մեկին 12 կամ 24 ամսով, ձեռք բերել Apple, HTC, Samsung, Nokia կամ Alcatel ապրանքանիշերի հեռախոսներ եւ ստանալ ամառային նվեր` արծաթե, ոսկե կամ պլատինե հեռախոսահամար:

Առաջարկի շրջանակներում կարելի է ձեռք բերել հեռախոսներ եւ սմարթֆոններ, ինչպես Samsung S5380, Nokia Asha 200, Alcatel OT- 918D եւ այլն` սկսած մեկ դրամից:

Արծաթե համար կարելի է ձեռք բերել` բաժանորդագրվելով 4,000 դրամ սակագնային պլանին, ոսկե համար` 6,000 դրամ սակագնային պլանին եւ պլատինե համար` 10,000 եւ 20,000 սակագնային պլաններին: