15:57 | 02.07.12 | Նորություններ | 1855

Մինչեւ օգոստոսի 31-ը Orange ինտերնետին բաժանորդագրվողները կստանան 2 անգամ ավելի շատ թրաֆիկ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը հայտարարեց ինտերնետի ամառային առաջարկի մասին:
 
Մինչեւ օգոստոսի 31-ը մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի եւ MyFi-ի ցանկացած սակագնային պլանի կամ մեկ տարով երկարացնելով առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում Orange Ինտերնետի բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:

Ընկերությունը նորությամբ է հանդես գալիս նաեւ Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար: Այսուհետ այս սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ ներբեռնման եւ 256Կբ/վ վերբեռնման արագությամբ նախկին 256/128 արագությունների փոխարեն: