10:07 | 03.07.12 | Նորություններ | 2330

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկնապատկում է ինտերնետի ծավալը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկնապատկում է ինտերնետի ծավալը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթների բաժանորդների համար:

Ս.թ. հուլիս եւ օգոստոս ամիսներին «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միեւնույն գումարի դիմաց ներբեռնման համար կստանան 10ԳԲ գերարագ ինտերնետ` նախկին 5-ի փոխարեն:

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն կստանան 20ԳԲ գերարագ ինտերնետ: