18:03 | 20.06.12 | Նորություններ | 3288

Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է:

1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների եւ երգիչների` սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը:

2007 թվականից ի վեր այն նշվում է նաեւ Հայաստանում:

Այս տարի Երաժշտության տոնը նվիրվելու է Փոփ երաժշտության 50-ամյակին:

Orange-ի աջակցությամբ կազմակերպվող գլխավոր համերգը կկայանա Ազատության հրապարակում, ժամը 20.00-ից 23.00-ը: Համերգին կմասնակցեն Լավ էլի, Դոգմա, The Beautified Project, Imagine band խմբերը, ինչպես նաեւ «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակիցներ Իվետա Մուկուչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Րաֆֆի Օհանյանը: