17:53 | 29.05.12 | Նորություններ | 1993
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնի բացումը: Երկրորդ տարին անընդմեջ փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Հովանավորելով «Նոր անուններ» փառատոնը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերահաստատում է իր մտադրությունն ու հաստատակամությունը` օգնել պատանի հայ կատարողներին, խրախուսել նրանց աշխատասիրությունը, սերն ու նվիրումն արվեստին: Փառատոնը թույլ է տալիս բեմը տրամադրել պատանիներին` նրանց կատարողական հնարավորություններն ու կարողությունները բացահայտելու եւ զարգացնելու համար: Դա հատկապես կարեւոր է կատարողական արվեստում, որտեղ նորն արագ ու հեշտ չի ձեւավորվում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնին մասնակցելու են հրավիրված մինչեւ 18 տարեկան շուրջ քառասուն շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա):
Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ համագործակցությամբ: