Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը պատրաստվում է սեփական սմարթֆոն թողարկել:
Այդ մասին գրում է Նյու-Յորք Թայմզ-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ, այդ թվում սոցցանցի աշխատակիցներին: Վերջիններիս փոխանցմամբ, ընկերությունը սկսել է աշխատանքի ընդունել սմարթֆոնների արտադրության վրա մասնագիտացած ինժեներների:
Թերթը մեջբերում է կայքի աշխատակիցներից մեկի խոսքերն այն մասին, որ կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին մտահոգում է այն փաստը, որ «եթե մոտ ապագայում ընկերությունը չստեղծի իր բջջային հեռախոսը, Facebook-ը պարզապես հավելված կդառնա այլ բջջային հարթակների համար»: