14:42 | 24.05.12 | Նորություններ | 3144

ԱրմենՏել-ը սկսեց փոխհատուցել իր բջջային բաժանորդներին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է մայիսի 18-ի իր ցանցի խափանման հետեւանքով տուժած բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:

Հատուցումը` անվճար 60 ներցանցային րոպե եւ 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց, հայտնել են ընկերությունում:

Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ եւ ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն:

Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում: