13:37 | 15.05.12 | Նորություններ | 4046

GNC-Alfa-ն սկսել է ֆիքսված հեռախոսակապ մատուցել

Երեւան/Մեդիամաքս/. ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ մայրուղային ինտերնետ-պրովայդերը սկսել է մատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ՀՀ ողջ տարածքում, տրամադրելով (060) 46XXXX համարային շարքի ոչ աշխարհագրական համարներ:

Ներկայումս ծառայությունից կարող են օգտվել կորպորատիվ բաժանորդները, իսկ ֆիզիկական անձանց համար ծառայությունը կգործի 2012թ. հունիսից, հայտնել են ընկերությունում:

«Բաժանորդները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում տեղափոխել հեռախոսահամար ՀՀ ողջ տարածքով, առանց լրացուցիչ ծախսերի և պայմանների փոփոխության», - հայտնել են ընկերությունում:

ԱրմենՏել-ից եւ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ից բացի ֆիքսված (IP) հեռախոսակապի ծառայություն Հայաստանում մատուցում է նաեւ Յուքոմը՝ 060 (44, 50-54) համարային շարքում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ընթացիկ տարվա մարտի սկզբին GNC-Alfa-ի բաժնետոմսերի 75 %-ը $22,5 մլն-ով գնել է Ռոստելեկոմ-ը: