12:09 | 30.04.12 | Նորություններ | 1253

Microsoft-ը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել էլ. կառավարման իր փորձով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Microsoft ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային: 

Զրուցակիցներն անդրադարձել են էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: 

Վերոնիկա Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստանում Microsoft-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնել՝ կիսվել էլեկտրոնային կառավարման համակարգում ընկերության ունեցած փորձով: