15:16 | 26.04.12 | Նորություններ | 1279

Երեւանում նշվում է «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը»

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում առաջին անգամ նշվում է «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս առթիվ Հայաստանի Ամերիկյան համալսարանում անց է կացվում «Աղջիկները կարող են զարգացնել ՏՀՏ-ն» ֆորումը, որի ընթացքում ելույթ են ունենում ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարման, արտադրության բնագավառների հաջողակ կանայք` ներկայացնելով իրենց անցած ճանապարհը եւ հաջողության գաղտնիքները:

Ֆորումի նախաձեռնողն է «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը:

Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունել է բանաձեւ` յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» նշելու վերաբերյալ: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այդ օրը նշվում է շուրջ 10 տարի: