11:49 | 20.04.12 | Նորություններ | 4602

Վերագործարկվել է Orange Կինո ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են ցանկացած ուրբաթ օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:

Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս եւ Բիզնես ծառայությունների բաժանորդները: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է շաբաթվա ցանկացած օր ուղարկել kino բառը 5555 կարճ համարին (կարճ հաղորդագրության արժեքը` ըստ բաժանորդի սակագնային պլանի), ստանալ ծածկագիր, այնուհետեւ առաջիկա ուրբաթ օրը ծածկագիրը ներկայացնել Երեւանի Մոսկվա կամ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնների տոմսարկղ եւ ստանալ այդ ուրբաթ ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս` տոմսարկղում վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:

Մանրամասները` kino.orangearmenia.am կայքում: