15:24 | 10.04.12 | Նորություններ | 1792
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) ներդրել է «Ինտերնետ փաթեթներ» նոր ծառայություն բջջային ցանցի բաժանորդների համար, որը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային ցանցի բաժանորդներին ուղարկել և ստանալ ինտերնետ տրաֆիկի որոշակի քանակություն` վճարելով ֆիքսված գումար:
Այսպես, 10ՄԲ ծավալով «Մինի ինտերնետ փաթեթի» արժեքը 200 դրամ է, իսկ «Միդի», «Մաքսի» и «Սուպեր Մաքսի» փաթեթները, որոնք ներառում են 50ՄԲ, 100ՄԲ և 300ՄԲ համապատասխանաբար արժեն 600 դրամ, 900 դրամ և 1500 դրամ, հայտնել են ընկերությունում:
«Այսուհետ մեր բաժանորդները, կախված իրենց կողմից օգտագործված տրաֆիկից, կարող են միանալ այս կամ այն փաթեթին և օգտագործել իրենց հեռախոսի հնարավորությունները` չմտածելով հավելյալ վճարումների մասին», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Կանխավճարային համակարգի բաժանորդներին փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով, սկսած ակտիվացման օրվանից: Ինտերնետ-փաթեթի գործողության ժամկետում նոր փաթեթ միացնելու դեպքում, նոր փաթեթի ՄԲ-երը ավելանում են դեռևս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի միացման պահից: Այս ծառայությունից կարող են օգտվել թե կանխավճարային, թե հետվճարային համակարգի բաժանորդները: