15:28 | 06.04.12 | Նորություններ | 5388

    Orange Armenia-ի բաժանորդները կայցելեն այն երկիր, որտեղից զանգ կստանան

    Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 9-ից հունիսի 3-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կունենան հնարավորություն ստանալու ուղեգրեր այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:

    Ինչպես այսօր ասել է Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, օդանավի 2 տոմս կստանա այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ առաջին 50 000-րդ միջազգային զանգը:

    Նրա խոսքով, հաջողակ բաժանորդը կկարողանա իրականացնել ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում:

    “Orange-ի ցանցում շաբաթական 50 հազարից ավել միջազգային զանգեր են կատարվում: Վստահ ենք, որ ամեն շաբաթ կունենանք մեկ հաղթող”,- ասել է Արամ Մկրտչյանը: