10:48 | 06.04.12 | Նորություններ | 3352

    ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել Orange Հիմնադրամի միջազգային մրցույթին

    Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամի մայր գրասենյակը «Թվային համերաշխություն» նախագծի շջանակներում հայտարարել է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ իր գործունեության բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում:

    Առաջարկվող նախագծերը պետք է վերաբերեն հետեւյալ ոլորտներին. թվային տեխնիկա, թվային բովանդակության ստեղծում եւ ադապտացիա, վերապատրաստումներ թվային տեխնոլոգիաների ոլորտում եւ այլն:

    Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններին, ինչպես նաեւ դիմումի ձեւին ծանոթանալու համար հասարակական կազմակերպություններին կարելի  է այցելել www.fondationorange.com/en/your-involvement/orange-digital-solidarity/digital-technologies-help-vulnerable-populations:

    Նախագծերը պետք է ներկայացնել Orange Հիմնադրամի Փարիզի գրասենյակ, որն էլ ուղղակիորեն զբաղվելու է դրանց ուսումնասիրմամբ: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. ապրիլի 30-ը: