10:46 | 06.04.12 | Նորություններ | 3939

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների պատրաստման կենտրոնի «TOP Class» դասընթացի ընթացքում ներկայացրել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձը:

Նա ասել է, որ բիզնեսում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն շուկայի ռիսկերը բացահայտելու, դրանք հաշվարկելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ճկունությամբ, այլեւ իր կառավարման հմտությունները կատարելագործելու` ղեկավարի պատրաստակամությամբ:

«Առաջատար լինելը բավարար պայման չէ կանգ առնելու համար: Այն պարտավորեցնում է լինել համարձակ. սահմանել նոր նշաձող, հատել այն, օրինակ ծառայել մյուսներին եւ խթանել ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլեւ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը: Այդ ամենի հիմքում ամենակարեւորը պատասխանատու մոտեցումն է: Սովորեցնելու լավագույն միջոցը գործունեությունն է: Դա է մեր ընկերության հավատամքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: