18:14 | 03.04.12 | Նորություններ | 807
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի Տաթեւիկ Բաղդասարյանը մրցանակի է արժանացել Kaspersky Lab-ի՝ տեղեկատվական անվտանգության հարցերով միջազգային ուսանողական կոնֆերանսում, որն անցկացվել է 2012թ. մարտին Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնոլոգիական համալսարանում:
Տաթեւիկ Բաղդասարյանի զեկույցը՝ “Реконфигурируемая стеганографическая система с двухступенчатой скрытой аутентификацией”, արժանացել է մասնագետների բարձր գնահատականի. Տաթեւիկը գրավել է երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով պատվոգրի եւ 750 դոլար պարգեւավճարի, հայտնել են ՀՊՃՀ-ում:
Kaspersky Lab-ը բացառիկ պայմաններով ՀՊՃՀ-ին թույլ է տվել անդամակցել Kaspersky Academy-ին եւ օգտվել վերջինիս ուսումնական ծրագրից, ձեռք բերել ընկերության բոլոր ուսումնական նյութերը, ինչպես նաեւ կազմակերպել ՀՊՃՀ ուսանողների պրակտիկան եւ ստաժավորումը ընկերության գլխամասային գրասենյակում:
Կարդացեք նաեւ Kaspersky Lab-ի մասնագետների հետ Մեդիամաքս-ի հարցազրույցը, թե ինչ կարող է տալ Լաբորատորիան հայաստանցի ուսանողներին: