ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
17:54 | 29.03.12 | Նորություններ | 1259
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների կադրեր։
Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի ընթացքում հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը եւ դրա միջոցառումների ցանկը։
«Հայկական ՏՏ ընկերությունների տարեկան արտադրանքի եւ աշխատատեղերի աճը կազմում է 20-30 տոկոս, եւ այսօր խիստ բարձր է մրցակցությունը այդ կադրերի նկատմամբ։ Դրա արդյունքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով։ Նոր աշխատատեղում ծրագրավորողի աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից։ Ընդ որում, այսպիսի աշխատատեղերն այսօր առկա են, եւ ոլորտը չի կարողանում գտնել համապատասխան կադրեր։ Դրա համար մենք կրթության եւ գիտության նախարարության հետ արդեն մշակում ենք ծրագիր, որպեսզի էապես ավելացնենք այդ ոլորտում կադրերի պատրաստման հզորությունները”, - ասել է վարչապետը: