18:02 | 15.03.12 | Նորություններ | 2646

ՎիվաՍել-ՄՏՍ-ում մեկնարկել են BlackBerry PlayBook պլանշետի վաճառքները

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ում մեկնարկել են BlackBerry PlayBook պլանշետային համակարգչի վաճառքները:

Պլանշետային համակարգիչը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ եւ 32 ԳԲ ներքին հիշողություն, եւ արժե համապատասխանաբար 250000 դրամ կամ 300000 դրամ: Այն կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ, հայտնել են ընկերությունում:

BlackBerry® PlayBook™-ը կարելի է ձեռք բերել Երեւանի Ամիրյան 3 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնից: