09:31 | 28.02.12 | Նորություններ | 2996

ՄՏՍ-ը ուղղակի մատակարարումների պայմանավորվածություն է ձեռք բերել HTC-ի հետ

Երեւան/Մեդիամաքս/. ՄՏՍ-ը HTC-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս արտադրանքի ուղղակի մատակարարումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Կոմերսանտը, պայմանավորվածությունը ՄՏՍ-ին հնարավորություն կտա վաճառել HTC-ի նորույթները դրանց համաշխարհային պրեմիերայի հետ միաժամանակ եւ խնայել մինչեւ 20%:

Համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 27-ին Բարսելոնայում կայացած Համաշխարհային բջջային կոնգրեսի ժամանակ:

Փետրվարի 26-ին HTC-ը Բարսելոնայում ներկայացրել էր One Family սմարթֆոնների նոր սերիան` One X-ը, One S-ը եւ One V-ը:

ՄՏՍ-ում նախատեսում են, որ նոր սարքերի մատակարարումը համաձայնագրի շրջանակներում կսկսվի 2012-ին երկրորդ եռամսյակում: Նախագծի հաջողության դեպքում այն կտարածվի բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում է ՄՏՍ-ը (Ուկրաինայում, Բելառուսում, Ուզբեկստանում եւ Հայաստանում):