19:18 | 16.02.12 | Նորություններ | 1149

    Itel.am-ը եւ Circle.am ներկայացնում են` նախորդ շաբաթ գրանցված կայքերի գնահատականը

    Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս կազմող Itel.am կայքը եւ Circle.am հայկական վեբ-ռեսուրսների վարկանշման համակարգը ներկայացնում են ուշադրության արժանի այն կայքերը, որոնք նախորդ շաբաթ գրանցվել են Circle.am-ում: Կայքերը գնահատվում են երեք չափանիշներով` դիզայն, հարմարավետություն եւ բովանդակություն, յուրաքանչյուրը` 5-բալանոց համակարգով:

    Արիան տառատեսակներ

    http://arian.am
    կայքում ներկայացված են Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) կողմից գրված Արիան տառատեսակները: Ավելին, դրանք կարող եք անվճար բեռնել կայքից:
    Դիզայն` 5
    Հարմարավետություն` 5
    Բովանդակություն`5


    Բարի երթ

    http://www.bariert.am/
    կայքը պատկանում է նույնանուն ավտոդպրոցին: Կայքում ներկայացված է բավականին շատ տեղեկատվություն վարորդական իրավունք ստանալու իրավական հիմքերի մասին:
    Դիզայն` 4
    Հարմարավետություն` 4
    Բովանդակություն`4


    Տեսաֆիլմեր

    http://tesafilmer.com  կայքը ներկայանում է որպես գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի հավաքածու: Հեղինակները պնդում են, որ կայքը «երբեք չի հրապարակում կոմերցիոն բնույթ կրող եւ ազատ տարածման համար անթույլատրելի տեսանյութերը առանց հեղինակների թույլտվության»:
    Դիզայն` 4
    Հարմարավետություն` 4
    Բովանդակություն`4


    Շինարար

    http://shinarar.com/ կայքը պատկանում է “Վահագն Աղաբաբյան” շինարարական ընկերությանը:
    Դիզայն` 4
    Հարմարավետություն` 4
    Բովանդակություն`4


    Արցախի գրողներ

    http://artsakhwriters.com/
    կայքը Արցախի գրողների միության պաշտոնական կայքն է: Կայքի ոչ բոլոր բաժիններն են տեղեկատվություն պարունակում, բայց եղածը բավական տպավորիչ է:
    Դիզայն` 4
    Հարմարավետություն` 4
    Բովանդակություն`4


    Իմ Աբովյան

    http://www.myabovyan.com-ը ներկայանում որպես կայք, որի “նպատակն է լիարժեք ինֆորմացիա տրամադրել հանրությանը Աբովյան քաղաքում առկա ծառայությունների և նորությունների վերաբերյալ”:  Սակայն կայքում Աբովյան քաղաքին վերաբերող նորություններ մենք չգտանք:
    Դիզայն` 2
    Հարմարավետություն` 2
    Բովանդակություն`3


    Տեղեկատվական պորտալ

    http://infoportal.am-ը հանդես է գալիս իբրեւ հայտարարությունների կայք` տարբեր իրերի առք ու վաճառքի մասին: Այս պահին կայքի բազան այնքան էլ տպավորիչ չէ` քիչ թե շատ “առատ” է շների վաճառի բաժինը:
    Դիզայն` 2
    Հարմարավետություն` 2
    Բովանդակություն`2


    LED Land

    http://www.ledland.am կայքը առաջարկում է տարատեսակ LED էկրաններ: Ակնհայտ է, որ կայքի դեռ բավական “հում” է:
    Դիզայն` 2
    Հարմարավետություն` 2
    Բովանդակություն`3


    Գովազդի փոխանակում

    http://www.adplace.am/b ներկայանում է որպես օնլայն գովազդի փոխանակման համակարգ: Սակայն այս պահին այն ունի ընդամենը 6 մասնակից ու ոչ այնքան “կենդանի” տեսք:
    Դիզայն` 2
    Հարմարավետություն` 2
    Բովանդակություն` 2


    «Կոկիկ Սթայլ»

    http://www.kokikstyle.com
    կայքն առաջարկում է կորպորատիվ հագուստ տարբեր կազմակերպությունների համար: Ու չնայած “կոկիկ” բառը հայերեն է, կայքը միայն ռուսալեզու է, ինչը նրա գլխավոր թերությունն է:
    Դիզայն` 3
    Հարմարավետություն` 2
    Բովանդակություն` 2


    «Նարնջագույն փղիկ»

    http://www.orange-elephant.am-ը ներկայանում է որպես “մանկական մասնագիտացված խանութների ցանց”: Սակայն երբ փորձում եք առցանց գնում կատարել ու սեղմում ես համապատասխան կոճակը, համակարգը ձեզ փոխադրում է դեպի համանուն ռուսական կայք, ինչը բացարձակ հարմար չէ:
    Դիզայն` 2
    Հարմարավետություն` 2
    Բովանդակություն` 2