14:33 | 16.02.12 | Նորություններ | 2590

    StartupMonthly «արագացուցիչը» Մոսկվայում Օլիմպիադա կանցկացնի

    Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 29-ին մինչեւ ապրիլի 7-ը Սիլիկոնյան հովտի Startup Monthly բիզնես-արագացուցիչը Մոսկվայում Օլիմպիադա կանցկացնի: Տարածաշրջանային փուլի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու Startup Year միջազգային սկսնակ ձեռնարկությունների մրցաշարին:

    Ինչպես հաղորդում է Habrahabr.ru-ն, մարտի 29-ին եւ 31-ին Մոսկվայում կկայանա Ice Breaker Workshop-ը` բիզնեսի հիմնադիրների եւ տեխնիկական մասնագետների համար: Լավագույն թիմերը կկարողանան մասնակցել Pitch Accelerator Workshop-ին, վերապատրաստվել Startup Monthly դպրոցի լավագույն մենթորների մոտ եւ միգուցե դառնալ լավագույն նախագիծը, որին հնարավորություն կընձեռվի անվճար վերապատրաստվել եւ հետագա ներդրումներ գտնել Սիլիկոնյան հովտում:

    Ապրիլի 5-ին եւ 7-ին Մոսկվայում կանցկացվի Pitch Accelerator Workshop-ը` նախագծի մոդելը ունեցող IT-գործարարների եւ Ice Breaker Workshop-ից ընտրված լավագույն թիմեր համար:

    Օգտակար հղումներ`

    • Մասնակիցների գրանցում եւ տոմսերի վաճառք moscow.startupmonthly.org/buy-your-ticket.html;
    • Սկսնակ ձեռնարկությունների Օլիմպիադա Մոսկվայում moscowrus.startupmonthly.org;
    • Startup Monthly-ի կայքը www.startupmonthly.org;
    • Startup Year ամենամյա օլիմպիադային կայքը www.startupyear.org: