National Grid
10:33 | 16.02.12 | Նորություններ | 2032
Երեւան/Մեդիամաքս/. Իրանը 2012թ. մարտին կներկայացնի սեփական արտադրության 9 սուպերհամակարգիչներ
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Իրանի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Նազրին Սուլթանզադեն ասել է, որ «9 նոր սուպերհամակարգիչները կներկայացվեն եւ կմիացվեն National Grid ազգային ցանցին»:
Նախատեսվում է, որ National Grid ցանցն ընդհանուր առմամբ բաղկացած կլինի 11 սուպերհամակարգիչներից:
Անցյալ տարի Իրանն արդեն Թեհրանի եւ Իսֆահանյան տեխնոլոգիաների համալսարաններում նախագծված եւ պատրաստված երկու Amirkabir (AUT) սուպերհամակարգիչ է ներկայացրել:
2011 թվականի փետրվարի սկզբին հայտարարվել էր Իրանում միկրոպրոցեսորի 34000 MHz արագությամբ սուպերհամակարգչի ստեղծման մասին:
Սուպերհամակարգիչներն օգտագործվում են ռեսուրսածավալային խնդիրների հաշվարկման համար, ինչպիսիք են, օրինակ, քվանտային ֆիզիկայի, եղանակի տեսության կանխատեսման, կլիմայի հետազոտության, մոլեկուլային եւ ֆիզիկական մոդելավորման, ինչպես նաեւ միջուկային հետազոտությունների հետ կապված խնդիրները: