Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
15:15 | 09.02.12 | Նորություններ | 3957
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ “Orange-ը գեղեցիկ նվեր է նախապատրաստել ինտերնետ-բաժանորդներին գերարագ ինտերնետի կրկնակի ծավալի տեսքով”:
“Փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում գեղեցիկ տոներ կան` սիրո, գեղեցկության եւ երիտասարդության, եւ Orange-ը գեղեցիկ նվեր է մատուցում իր բաժանորդներին”,- ասել է նա:
Մինչեւ մարտի 8-ը բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որեւէ մեկին կամ 1 տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:
Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ Orange-ի բաժանորդները գերարագ ինտերնետի կրկնակի ծավալը կարող են կիսել մտերիմների հետ: “Մինչեւ մարտի 8-ը, ի հավելում կրկնակի ծավալի, ինտերնետ բաժանորդները կարող են ստանալ նաեւ Ինտերնետ Միասին ծառայության երկու հավելյալ SIM քարտ մեկի գնով”,- ասել է նա: