13:33 | 09.02.12 | Նորություններ | 657

Կառավարությունը մասամբ սուբսիդավորում է էլ. ստորագրությունների ձեռքբերումը

Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է 9,5 հազար դրամով սուբսիդավորել 58 մլն դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկատիրություններին` էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասել է, որ սուբսիդավորման դեպքում էլեկտրոնային ստորագրությունը կարժենա 3,5 հազար դրամ` 15 հազարի փոխարեն:

“Այս տարվանից էլեկտրոնային եղանակով հաշվետվության ներկայացումը պարտադիր է դարձել միջին բիզնեսի համար: Մյուս տարվանից նույն եղանակով կգործի նաեւ փոքր բիզնեսը”, - ասել է Դավիթ Սարգսյանը: