11:50 | 01.02.12 | Նորություններ | 1852

Itel.am-ը եւ Circle.am ներկայացնում են` գրանցված կայքերի գնահատում

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս կազմող Itel.am կայքը եւ Circle.am հայկական վեբ-ռեսուրսների վարկանշման համակարգը սկսում են համատեղ նախագիծ, որի նպատակն է ծանոթացնել օգտատերերին այն կայքերին, որոնք գրանցվում են Circle.am-ում:

Յուրաքանչյուր շաբաթ ներկայացնելու են ուշադրության արժանի այն կայքերը, որոնք նախորդ շաբաթ գրանցվել են Circle.am-ում: Կայքերը գնահատվելու են երեք չափանիշներով` դիզայն, հարմարավետություն եւ բովանդակություն, յուրաքանչյուրը` 5-բալանոց համակարգով:


http://hpmh-usanox.blogspot.com

Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի ուսանողների կողմից ստեղծված կայք է: Սակայն դրան գալիս ես միայն մի փոքր մտածելուց հետո, քանի որ կայքի վերին մասում գրված ՀՊՄՀ Ուսանող եւ այդ հապավումը որեւէ կերպ չի բացվում: Մի շարք բաժիններ ճիշտ չեն աշխատում` մասնավորապես, սեղմելով ֆակուլտետների ենթաէջերի վրա, բացվում են դատարկ էջեր:
Դիզայն` 3
Հարմարավետություն`2
Բովանդակություն`3


http://www.elen.do.am


Այս կայքը բացված է քաղցկեղից բուժվող Ելենա Քալաշյանի համար նվիրատվություններ հավաքելու համար: Այս կայքին որեւէ գնահատական չենք տալիս` հասկանալի պատճառներով:

http://2012.am

Կայքի հեղինակները գրում են, որ մտադիր են պատմել այս տարի Հայաստանում եւ աշխարհում սպասվող կարեւոր իրադարձությունների մասին: Գաղափարը վատը չէ, սակայն կայքում այս պահին հիմնականում ներկայացված է տարբեր աղբյուրներից հավաքված տեղեկատվություն, որը հիմնական նպատակի հետ այնքան էլ չի առնչվում:
Դիզայն` 3
Հարմարավետություն`2
Բովանդակություն`3


http://www.mekazg.do.am

“Մեկ Ազգ” կազմակերպությունների դաշինքի կայքն է. այն հայտնի է Երեւանի փողոցներում հիմնականում կասկածելի բովանդակության պաստառներով փակցնելով:
Դիզայն` 2
Հարմարավետություն`2
Բովանդակություն`2


http://www.martuniinfo.blogspot.com/


Մարտունու ռեսուրս-կենտրոնի կայքն է:
Դիզայն` 2
Հարմարավետություն`2
Բովանդակություն`3


http://www.musaler.am

“Մուսալեռ” հայրենակցական միության կայքն է:
Դիզայն` 3
Հարմարավետություն`3
Բովանդակություն`3


http://e-toms.info

Կայքի հեղինակներն ասում են, որ ռեսուրսի միջոցով կարելի է ավիատոմսեր ամրագրել եւ պատվիրել դեպի աշխարհի ցանկացած վայր: Մեր տպավորությամբ, սակայն, այս կայքը սեփական բազաներ չունի (դրանց մշակումը միլիոնավոր դոլարներ կարժենա), այլ պարզապես վերահասցեագրում է ձեր պատվերը նմանատիպ արտասահմանյան խոշոր կայքերին:
Դիզայն` 2
Հարմարավետություն`2
Բովանդակություն`0


http://arm-realmadrid.do.am/
http://armrma.do.am

Այս երկու կայքերը ստեղծվել են Մադրիդի Ռեալի-ի երկրպագուների կողմից եւ չափազանց նման են միմյանց` բացառված չէ, որ ստեղծված են նույն մարդու կողմից:
Դիզայն` 3
Հարմարավետություն`2
Բովանդակություն`4


http://armspu.am

Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի պաշտոնական կայքն է:
Դիզայն` 4
Հարմարավետություն`3
Բովանդակություն`4


http://www.ararathotel.am/

Արարատ հյուրանոցի պաշտոնական կայքն է: Երեւի լավագույնն է նախորդ շաբաթ գրանցված կայքերի ցուցակում:
Դիզայն` 5
Հարմարավետություն`5
Բովանդակություն`5


http://floramartirosian.com

Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի պաշտոնական կայքն է:
Դիզայն` 2
Հարմարավետություն`3
Բովանդակություն`4


http://ajapnyak.yerevan.am/

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի կայքն է:
Դիզայն` 4
Հարմարավետություն`4
Բովանդակություն`4


http://www.yerkirmedia.am

Երկիր Մեդիա հեռուստաընկերության պաշտոնական կայքն Է:
Դիզայն` 5
Հարմարավետություն`5
Բովանդակություն`5