17:56 | 31.01.12 | Նորություններ | 2113

Հաքերների ստեղծած ծրագիրը թույլ կտա իմանալ Facebook-ում ձեզանից հրաժարված “ընկերների” մասին

Երեւան/Մեդիամաքս/. Հաքերները ծրագիր են մշակել, որը թույլ է տալիս տեսնել, թե Facebook-ի օգտատերերից ովքեր են ձեզ ջնջել իրենց ընկերների ցուցակից, հայտնում  է  Gazeta.ru-ն` վկայակոչելով Mashable-ը:

Unfriend Finder ծրագիրը աշխատում է Firefox, Google Chrome, Opera, Safari եւ Internet Explorer բրաուզերների հետ, գրանցելով, թե ով է ջնջել ձեզ իր ընկերների ցուցակից, կամ էլ ընդհանրապես ջնջել է իր էջը: Այդ դեպքում ծրագիրը ձեզ ծանուցում է ուղարկում սոցիալական կայքում ձեր աքաունթի միջոցով: 

Ծրագիրը տեղադրելուց հետո Facebook-ի էջի վրա կհայտնվի Unfriends հավելյալ դաշտը, որտեղ կհայտնվեն հաղորդագրություններ ընկերների եւ հետեւողների թարմացումների մասին: