16:22 | 24.01.12 | Նորություններ | 1593

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրել է Opera Mini-ի վիկտորինայի հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այսօր պարգեւատրել է Opera Mini բրաուզերից օգտվողների շրջանակում անցկացված տոնական վիկտորինայի հաղթողներին` հանձնելով արժեքավոր մրցանակներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2011թ. դեկտեմբերի 15-ից 28-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեին մասնակցելու տոնական վիկտորինային` բջջային հեռախոսի Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am էջը:

Ընկերության վեբկայքում հրապարակված կանոնների համաձայն, վիկտորինայի մասնակիցներին առաջարկվում էր օրական պատասխանել մեկ հարցի: Օրվա հաղթող էր ճանաչվում 50-րդ ճիշտ պատասխանած մասնակիցը: